
Պատկերասրահ
Պատկերասրահ
Մեր Մասին
Հարգելի Այցելու
BON VOYAGE տուրիստական ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին Հայաստանում: Ներգնա և արտագնա տուրիզմի կազմակերպման ոլորտում, ընկերության հիմնադիրների բազմամյա փորձի շնորհիվ, BON VOYAGE-ը կարճ ժամանակում դարձավ կայացած և լայնորեն ճանաչված ընկերություն` իր ինքնատիպ առաջարկներով, որոնք անընդհատ նորացվում և կատարելագործվում են` հաշվի առնելով համաշխարհային տուրիստական շուկայի միտումները, մշտապես պահպանելով առաջարկների յուրօրինակությունը: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը, որը ձեռք է բերվել մեր աշխատակիցների գրագետ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ:
Առաջարկում ենք Ձեզ`
- Տուրիստական ուղևորություններ Հայաստանում և արտերկրում
- Ավիատոմսեր բոլոր ուղղություններով
- Հյուրանոցային համարների ամրագրում
- Զբոսաշրջիկների ուղևորափոխադրում օդանավակայան/ից
- Աջակցություն վիզաների ստացման հարցում (փաստաթղթերի ձևակերպում)
- Ապահովագրություն
- Խորհրդատվություն
Առաջարկների բազմազանությանը և մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան բաժիններում կամ այցելելով մեր գրասենյակ:
Մեր օտարերկրյա հյուրերին առաջարկում ենք զբոսաշրջային փաթեթների լայն ընտրանի Հայաստանում, որոնց ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը, հնագույն և նորագույն ճարտարապետական հուշարձանների եզակի նմուշներին, անկրկնելի խոհանոցին, մասնակցել ազգային տոնակատարություններին և փառատոներին, էքստրեմալ տուրիզմի շրջանակներում կյանքի կոչել Ձեր սպորտային հավակնությունները և ի վերջո վայելել իսկական հայկական հյուրընկալությունը:
Իսկ ովքեր մտադիր են անցկացնել իրենց հանգիստը Հայաստանից դուրս, մեզ մոտ կգտնեն ցանկացած նախասիրությունների և ցանկացած ուղղությամբ շրջագայությունների ծրագրեր, կարող են մեզ վստահել իրենց գործնական ուղևորությունների կազմակերպումը և օգտվել համաշխարհային տուրիստական շուկայի ամենաէկզոտիկ առաջարկներից:
Մեր ընկերության փորձառու և բարձր որակավորում ունեցող աշխատակիցները ջանք ու ժամանակ չեն խնայի Ձեր շրջագայության ծրագիրն ամենայն մանրամասնությամբ կազմելու համար` երբեմն նախատեսելով հաճելի անակնկալներ, որոնք ուղղակի անմոռանալի կդարձնեն Ձեր ուղևորությունը:
Իդեպ!
Մեկ անգամ օգտվելով մեր ընկերության ծառայություններից, Դուք կստանաք անվանական կամ կորպորատիվ զեղչի քարտ, որը Ձեզ հնարավորություն կտա օգտվելու զեղչերից հաջորդ իսկ այցելության ժամանակ BON VOYAGE:
Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում տրամադրվող ծառայությունների որակին Ձեր ուղևորության ողջ ընթացքում` թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, քանզի Ձեր ստացած դրական և անմոռանալի տպավորությունները մեր աշխատանքի գլխավոր գնահատականն են:
Եվ այսպես…. ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ
BON VOYAGE – ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ
BONVOYAGE © 2023 | DESIGN & DEVELOPMENT BY G DESIGN GROUP