Exchange Rates
(4/23/2018 12:00:00 AM)
  • 480.13 AMD
  • 587.25 AMD
  • 29.12 AMD

Տպավորությունները չեն արժեզրկվում

Մեր մասին

Հայաստան

     Քարտեզի վրա` հարյուրավոր մեծ ու հզոր պետությունների կողքին, երևում է մի փոքրիկ երկիր` Հայաստան անունով: Հարավային Կովկասում գտնվող ծովի մակերևույթից բավականին բարձր հինավուրց լեռնային այս երկիրը կարծես դրախտավայր է հիշեցնում: Ասում են, թե մի ժամանակ կորուսյալ դրախտն այստեղ է եղել: Բազմադարյան պատմություն ունեցող այս փոքրիկ դրախտավայրը առաջինն էր, որ քրիստոնեությունն ընդունեց իբրև պետական կրոն: Ժողովրդի մեծ մասը դավանում է հայ առաքելական եկեղեցուն և իր լեռների նման հպարտ է ու անկոտրում, բայց միևնույն ժամանակ հյուրասեր ու սրտաբաց: Իր յուրահատուկությամբ և ինքնատիպությամբ կարծես աստվածային գիր լինի 405թ. ստեղծված հայոց այբուբենը, որ ազգապահպան մեծ դեր ունեցավ. հայերենը դարձավ պատմական անցյալի ու հավերժության կախարդական բանալին:
    Հայաստանին սահմանակցում են Վրաստանը, Պարսկաստանը, Ադրբեջանը և Թուրքիան:
    Հայաստանի տեսարժան վայրերը բաղմազան են և ունեն պատմամշակութային, կրոնական, բնապահպանական նշանակություն: Երեք միլիոն բնակչություն ունեցող մեր նախնիների բնօրրանը հարուստ է անտառներով՝ լեցուն բազմաթիվ ծաղիկներով, խայտաբղետ գույներով, զմրուխտաշող կանաչով, լեռներով, լեռներից հոսող սառնորակ ջրերով, սարերով ու ձորերով, գետերով, լճերով, բարեբեր հողի քաղցրահամ պտուղներով:
Հայաստանն աչքի է ընկնում նաև տարբեր ժամանակներում կառուցված իր պատմա-մշակութային կոթողներով, հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով վանքային համալիրներով` Տաթևի վանքով, Նորավանքով, Հաղպատի վանական համալիրով, Գեղարդով, Հաղարծինով և այլն: Հայաստանը ունի շատ հանգստյան գոտիներ և առողջարաններ Դիլիջանում, Հանքավանում, Արզնիում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Ստեփանավանում և ուրիշ շրջաններում: Քրիստոնեական մշակույթում մեծ տեղ են գրավում հայոց խաչքարերը, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի: Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն էջմիածինն է, Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին և աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Հայաստանի ամենահին տեսարժան վայրերից է հայ հեթանոսական մշակույթից պահպանված Գառնու տաճարը: Հայաստանը միակ երկիրն է, որն ավելի քան 3000 տարվա պատմություն ունի Հայկական լեռնաշխարի և Անատոլիայի քարտեզի վրա: Մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն ու գեղեցիկ քաղաքներից է` բազմաթիվ տեսարժան վայրերով` թանգարաններով, պատկերասրահներով, այգիներով ու զբոսայգիներով, հին ու նոր ժամանակների ճարտարապետական կոթողներով, հյուրանոցներով, բացօթյա սրճարաններով, ռեստորաններով: Անցյալում այս քաղաքը կոչվում էր վարդագույն նույն գույնի տուֆից կերտված շինությունների շնորհիվ: Երևանի կենտրոնում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը, որտեղ ներկայացված են համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներ ու հայ մանրանկարիչների գլուխգործուցներ: Երևանում` Արին Բերդ կոչվող բլրի վրա է գտնվում Ք.ա. 782թ. կառուցված Էրեբունի բերդաքաղաքը: Քաղաքն ավելի են գեղեցկացնում հրապարակի երգող շատրվանները, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը և այլն:
    Մի ուրիշ աշխարհ է Հայաստանը և Արարատ սուրբ լեռն իր ձյունե հոնքերի տակից բարի հայացքով նայում ու հիանում է Հայաստանով` այդ հավերժական զմրուխտ դրախտով:

 

Մշակույթ

Շուտով Ձեզ կներկայացնենք հայկական մշակույթը

Հյուրանոց

Շուտով այստեղ կարող եք ծանոթանալ Հայաստանի հյուրանոցներին

Տես․ վայրեր

Շուտով այստեղ կարող եք ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին